4-օրյա շրջագայություն դեպի Արևմտյան Հայաստան 07.07.17 - 10.07.17

Տուրփաթեթի արժեքը (4օր/3գիշեր) 1 անձի համար կազմում է 85000 դրամ: Արժեքը ներառում է՝ տրանսպորտային ծառայությունը ողջ շրջագայության ընթացքում (15-17 նստատեղ ունեցող  միկրոավտոբուս), կեցություն 3* հյուրանոցներում, 2 անգամյա սնունդ, թանգարանների մուտքավճարները և հայալեզու էքսկուրսավարի ծառայություններ:

Լրացուցիչ վճարվում է 8000 դրամ՝ վրաց-թուրքական սահմանում վիզայի ձևակերպման համար: 

 

Շրջագայության ծրագիրն ըստ օրերի.

 

Oր 1 - Մեկնում Երևանից դեպի հայ-վրացական սահման (Բավրա) և Ջավախք: Այնուհետև անցնելով վրաց-թուրքական սահմանը, Ակթաշ անցակետով մուտք ենք գործում Արդահանի շրջան և ուղևորվում դեպի ԱՆԻ: Ճանապարհին նախատեսված է կանգառ Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներն անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Հաջորդ այցելավայրը Կարս քաղաքն է՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն: Կարսից կուղևորովենք Իգդիր, այնուհետև Բայազետ, որտեղ կտեսնենք Դարոյնք ամրոցը և Իսհակ փաշայի պալատը: Գիշերակաց Բայազետում:

Օր 2 - Բայազետից ուղևորվում ենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ, այնուհետև՝ Վան, որտեղ կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ,Վանա կատուների տուն: Վանից  նավարկելով հասնում ենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Վանում:

Oր 3 - Վանից ուղևորվում ենք դեպի Մուշ, այցելություն քաղաքի հին հայկական թաղամաս, Սբ.Մարինե եկեղեցի և հայակական գերեզմանոց: Այնուհետև ուղևորվում ենք դեպի Արածանի (Արևելյան Եփրատ) գետ և Սուլուխի կամուրջ: Շարունակելով  ուղևորությունը դեպի Բինգյոլ և Էրզրում (Կարին), այցելում ենք Թեոդոպոլիսի բերդը, Սանասարյան վարժարանը, Սբ.Աստվածածին եկեղեցի: Գիշերակաց Էրզրումում:

Oր 4- Էրզրումից ուղևորվում ենք դեպի Խախուվանք (Սբ. Աստվածածին եկեղեցի), Օշքվանք, գեղատեսիլ Թորթումի լիճ և ջրվեժ (48-50մ): Վերադարձ ք.Երևան: