Lou Lou`a Beach Resort Sharjah 3* (ԱՄԷ/Շարջա) 01.08.17 - 30.09.17

Ուղեգրի գինը 2 անձի համար (8օր/7գիշեր) կազմում է 1160 դոլարին համարժեք դրամ և ներառում է` բնակություն երկտեղանոց համարում, նախաճաշ, օդակայանից դիմավորում և ճանապարհում, վիզաների ձևակերպում, ավիատոմսեր Երևան-Շարջա-Երևան:

Մինչև 4 տարեկան երեխայի բնակությունը ծնողների հետ /առանց լրացուցիչ մահճակալի/ անվճար է:

Հակիրճ նկարագրություն

Lou Lou Beach resort 3* հյուրանոցը գտնվում է անմիջապես լողափին` քաղաքի կենտրոնից 5 կմ հեռավորության վրա: Ունի սեփական ափ, 2 լողավազան, որոնցից մեկը մանկական է: Հարմարավետ հյուրանոցը իրենից ներկայացնում է երկհարկանի շենք իր ոչ այնքան մեծ, բաց խնամված տարածքով: Հյուրանոցում կա մարզադահլիճ, սաունա, ֆիտնես կենտրոն, ջակուզի, բազմազան ջրային սպորտաձևեր, ռեստորան, SPA-կենտրոն`տարբեր բուժային ծրագրերով, բիզնես կենտրոն, չհրկիզվող պահարան ընդունարանում, տեղափոխում դեպի Շարջայի և Դուբայի առևտրային կենտրոններ:

Սենյակում`արբանյակային հեռուստատեսություն, մինի բար, լոգասենյակ օդորակիչ, հեռախոս, ինտերնետ: