Hotel Avala Resort and Villas 4*+ (Մոնտենեգրո/Բուդվա) 18.07.17 - 27.07.17

Ուղեգրի գինը 2 անձի համար (10 օր/9 գիշեր) կազմում է 2980 եվրոյին համարժեք դրամ և ներառում է՝ բնակություն հյուրանոցի ստանդարտ երկտեղանոց համարում, սնունդ ALL համակարգով, օդանավակայանից դիմավորում և ճանապարհում, ապահովագրություն, ավիատոմսեր /ուղիղ չվերթ ք.Երևանից/:

Ամառային սեզոնին /հուլիս-սեպտեմբեր/ զբոսաշրջային փաթեթներով Մոնտենեգրո մեկնող ՀՀ քաղաքացիներին վիզա հարկավոր չէ:

Տուրփաթեթի արժեքը 2 մեծահասակ + 1 երեխա /մինչև 12 տարեկան/ տարբերակի համար կազմում է 4180 եվրոյին համարժեք դրամ:

Հյուրանոցի նկարագիրը

Avala Resort & Villas 4*+  հյուրանոցային համալիրը գտնվում է Բուդվա առողջարանային քաղաքում, Ադրիատիկ ծովի անմիջապես ափին, ունի սեփական լողափ:  Հյուրանոցային համալիրն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները՝  ծովափնյա բարձրակարգ հանգիստ անցկացնելու համար:

Հյուրանոցում`  274 սենյակ, բիզնես-կենտրոն, ինտերնետ, ավտոկայանատեղի,  լողավազաններ, գեղեցկության սրահ ($), սաունա, սոլյարի ($), ֆիտնես-կենտրոն, մարզասրահ, թուրքական բաղնիք, ջակուզի, մերսման սրահ ($), լվացքատուն, սեփական լողափ:

Համարում` արբանյակային հեռուստաալիքներ, ինտերնետ կապ,  օդորակիչ, մինի-բար ($), չհրկիզվող պահարան, սառնարան: