Մեր մասին

Traveling.Am 

 Եթե Ձեզ հետաքրքրել է մեր կայքը, ուրեմն  հավանաբար ծրագրում եք առաջիկայում մեկնել տուրիստական շրջագայության արտերկիր կամ արձակուրդն անցկացնել մեր հանրապետության գեղատեսիլ հանգստյան գոտիներից որևէ մեկում: Մեր գործակալության մասնագետները պատրաստակամ են աջակցել` Ձեր նախասիրություններին, հետաքրք-րություններին և ֆինանսական կարողություններին համահունչ ընտրություն կատարելու, անհատական, ընտանեկան կամ ընկերների հետ հանգիստն առավել գրավիչ և բովանդակային կազմակերպելու հարցում: Այսուհետ մեր կայքում կարող եք պատվիրել զբոսաշրջության ոլորտին առնչվող տարաբնույթ ծառայություններ` ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրում, անհատական և խմբակային էքսկուրսիոն տուրերի, ծովափնյա և առողջարանային հանգստի  կազմակերպում և այլն: Մենք համագործակցում ենք արտասահմանյան և հայաստանյան լավագույն տուրօպե-րատորների, 50-ից ավելի հյուրանոցային և առողջարանային համալիրների, տրանսպորտային ընկերությունների հետ: Մեր մասնագետների կողմից մշտապես իրականացվում է միջազգային և տեղական զբոսաշրջության ոլորտում ընթացող գործընթացների և զարգացումների ուսումնասիրություն, որի հիման վրա մշակվում և Ձեր ընտրությանն են առաջարկվելու անընդհատ թարմացվող բազմազան զբոսաշրջային  տուրփաթեթներ: Մենք ձգտելու ենք, որ մեր առաջարկներն ու սպասարկումը լինի որակյալ և հնարավորինս մատչելի:                                                                            


Էլ. փոստ: traveling.am@mail.ru

Skype: traveling.am